ՌԴ-ն մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային՝ չնայած պատժամիջոցներին. Պուտին

ՌԴ-ն մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային՝ չնայած պատժամիջոցներին. Պուտին

Մոսկվան մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկայի երկրներին՝ նույնիսկ չնայած դրա արտահանման դեմ սահմանված պատժամիջոցներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի լիագումար նստաշրջանում։

«Հասկանալով, թե  ինչ նշանակություն ունի սննդի արտադրանքի անխափան մատակարարումն Աֆրիկայի պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքական կայունության պահպանման համար՝ մենք ավելացնում ենք գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն Աֆրիկային։ Այսպես, 2022 թվականին 11,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկվել աֆրիկյան երկրներ, իսկ միայն ընթացիկ տարվա առաջին վեց ամսին՝ գրեթե 10 մլն տոննա: Եվ դա՝ չնայած մեր արտահանման նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցներին», - Պուտինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում: Դրան զուգահեռ անցկացվում են տնտեսական և հումանիտար ֆորումներ։