2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողները 14 հազարով գերազանցել են ժամանողներին

Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») ուղևորների հոսքը 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 1 453 222 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորների հոսքը եղել 1 427 916 (ժամանել է 707 100 մարդ, մեկնել՝ 720 816-ը), «Շիրակ» օդանավակայանում՝ 25 306 (ժամանել է 12 547 քաղաքացի, մեկնել՝ 12 759-ը)։
Ընդհանուր առմամբ, ժամանել է 719 647 մարդ, մեկնել՝ 733 575-ը։
Ստացվում է, որ մեկնողները համարյա 14 հազարով ավելի են ժամանողներից։
Աղբյուրը՝ news.am