Մասկը խոստացել է X դարձած Twitter-ում ևս մեկ նորամուծություն մտցնել. օգտատերերը գոհ չեն

Մասկը խոստացել է X դարձած Twitter-ում ևս մեկ նորամուծություն մտցնել. օգտատերերը գոհ չեն

Ամերիկացի միլիարդատեր, Twitter սոցիալական ցանցի (նոր անունը՝ X) սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ շուտով Twitter–ում հասանելի կլինի միայն մուգ ֆոն։ Տեղեկությունը Մասկը հայտնել է Twitter-ում։

«Դա ամեն առումով շատ լավ կլինի», - խոստացել է Մասկը:

Օգտատերերը Մասկի գրառմանը միանշանակ չեն արձագանքել։ Շատերը գրառման տակ զայրացած մեկնաբանություններ են թողել` պատճառաբանելով, որ ավելի հարմար է կարդալ բաց ֆոնի վրա։ Ոմանք խնդրել են ընտրությունը թողնել օգտատերերին։

Այն, որ Մասկը որոշել է փոխել Twitter-ի անունը X-ի, հայտնի է դարձել հուլիսի 24-ին։ Սև ու սպիտակ X տառը դարձել է ընկերության նոր տարբերանշանը։ Ձեռնարկատերը նաև ասել է, որ սոցցանցում գրառումները կոչվելու են ոչ թե թվիթ, այլ իքս։

Մասկը Twitter-ը գնել է 2022 թվականի հոկտեմբերին 44 միլիարդ դոլարով։ Գործարքից հետո Մասկն աշխատանքից հեռացրել է աշխատակիցների կեսին և փոխել ընկերության ղեկավարությանը։ Նա նաև հայտարարել է, որ Twitter-ի բովանդակային գործառույթը ևս կարող է փոփոխվել, մասնավորապես` օգտատերերը կկարողանան աուդիո և տեսազանգեր կատարել։