Մուշեղ Մուրադյանը հետևել է Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքներին

Մուշեղ Մուրադյանը հետևել  է Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքներին
«Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 4 ենթածրագրերից մեկի՝ Արփենի բնակավայրում մեկնարկած շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի մամուլի հաղորդագրության՝ Աշոցք համայնք աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել և ծանոթացել է աշխատանքների ընթացքին։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 65 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։ Մարզպետին զեկուցել են, որ տեղադրվել է 11 դիտահոր։
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացրել է «Գունաշեն» ընկերությունը։
Արդեն մեկնարկած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շինաշխատանքներին ծանոթանալու նպատակով պատասխանատուների ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը եղել է բնակավայրերում։
 
Զույգաղբյուրում ծրագրի արժեքը կազմում է 12,7 մլն դրամ։ Գումարի 60 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։ Արդյունքում կառուցվելու է 2210 մետր երկարությամբ գազատար (Բավրա՝ 1086մ, Զույգաղբյուր՝ 724մ, Սարագյուղ՝ 400մ), ծրագրից կօգտվի 217 տնային տնտեսություն։
 
Որակով, ժամանակին առանց թերացումների աշխատելու, բացթողումների վերացման հանձնարարականներ է տրվել մարզպետը նաև «Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի շինարարներներին։ Պուրակի կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 78 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։
 
3725 քառակուսի մետր մակերեսով պուրակում 1710քմ տարածքը նախատեսված է ճեմուղու համար։ Կառուցվելու է խաղահրապարակ, տեղադրվելու է շատրվան, նստարաններ, անցկացվելու է լուսավորության ցանց։ Աշխատանքները կիսով չափ կատարված են։
 
Մուշեղ Մուրադյանի Աշոցք համայնք աշխատանքային այցի վերջին կանգառը Թավշուտ բնակավայրն է եղել, որտեղ ընթացքի մեջ են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները։
 
Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 69,6 մլն դրամ է։ Կառավարություն համամասնությունը 70 տոկոս է։
 
Նշենք, որ այս համակարգի կառուցմամբ նախատեսվում է ոռոգելի դարձնել բնակավայրի 350-400 հա վարելահող։