Խորհրդակցություն Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացմանն ընդառաջ․ Շիրակի մարզպետարան

Խորհրդակցություն Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացմանն ընդառաջ․ Շիրակի մարզպետարան
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մնացել են հաշված օրեր։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր մարզպետի աշխատակազմում անցկացվել է հերթական խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների, ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
 
Շիրակի մարզպետը նշել է, որ յուրաքանչյուր կառույցի կողմից նախանշված են սահմանված ժամանակացույցով իրականացնելու քայլերը․ «Հազարավոր մեր հայրենակիցներ աշխարհի տարբեր երկրներից կժամանեն Գյումրի և այս կարևոր իրադարձությանը մենք ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենանք, հնարավորինս պետք է զերծ մնանաք թերացումներից ու բացթողումներից»։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրաստիճան հյուրերին դիմավորելու, ճանապարհների անվտանգ երթևեկության, հյուրերի տեղափոխման, արարողակարգային մի շարք հարցեր։