Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ 

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - նշված է հաղորդագրությունում։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։  

Աղբյուրը՝   shabat.am