Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման

Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից:

Վարչական շրջանն ունի 13 կմ ճանապարհ, գույքագրման արդյունքում նախատեսվում է իրականացնել 5350 քմ փոսալցում, 59050 գծմ ճաքալցում, 85650 գծմ գծանշում, շուրջ 1000 դիտահորերի բարձրացում ու 189 նշանների սպասարկում: