Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Սշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները:

Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի հետագա զարգացման համար: 

Հանդիպմանը ներկայացվել է գործողությունների ծրագիրը մշակելու և տեղեկատվություն տրամադրելու ճանապարհային քարտեզը: