Ջավախքում բացվել է «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղը

Ջավախքում բացվել է «Մանթաշյանց» գործարարների միության մասնաճյուղը

«Մանթաշյանց» գործարարների միությունը շարունակում է ընդլայնել գործունեության աշխարհագրությունը` իր մեծ ընտանիք ընդունելով տարբեր երկրներում գտնվող հայ գործարարներին։ Տեղի ունեցավ երկար սպասված նոր՝ 11-րդ մասնաճյուղի բացումը Ջավախքում։ Այն մեծ իրադարձություն էր բոլորի համար։

Միջոցառմանը ներկա էին «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, Ջավախքի մասնաճյուղի համահիմնադիրները և բազում գործարարներ` Հայաստանից ու Ջավախքից։

««Մանթաշյանց» ակումբը մեծ հնարավորություն է աշխարհի հայ գործարարների համար ձեռքի մեկ հպումով նոր կապեր հաստատելու, սեփական բիզնեսը ընդլայնելու, ավելի լայն աշխարհագրություն ծավալելու համար», – ջավախքյան մասնաճյուղի բացման միջոցառման ընթացքում ասել է ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։

Ակումբումբի որդեգրած սկզբունքներն օգնում են մանթաշյանականերին ավելի արդյունավետ, համակարգված և արդար աշխատել միմյանց հետ։ Ակումբի ներսում խրախուսվում է ազնվությունը, դիմացինին օգտակար լինելու պատրաստականությունը։

Ջավախքում մասնաճյուղի բացումը կօգնի տեղի հայ գործարարներին էլ ավելի զարգացնել իրենց բիզնեսն ու անհրաժեշտության դեպքում ծավալել աշխարհի տարբեր երկրներում։

Աղբյուրը՝   b24.am