Բելառուսը 2023-ին կարող է մտնել Ռուսաստանի լավագույն գործընկերների եռյակ

Բելառուսը 2023-ին կարող է մտնել Ռուսաստանի լավագույն գործընկերների եռյակ

Ընթացիկ տարում Բելառուսը կարող է մտնել Ռուսաստանի գործընկեր երկրների առաջատար եռյակ։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Յուրի Զոլոտարևը՝ Սարատով կատարած աշխատանքային այցի ժամանակ։

2022 թվականի վերջին Բելառուսը մեկ տողով նահանջել է Ռուսաստանի Դաշնության առևտրատնտեսական գործընկերների ցանկում՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Առաջատարներն էին Չինաստանը, Թուրքիան, Նիդեռլանդները և Գերմանիան։

«Բելառուսի հանրապետությունը 1 միլիարդ դոլարից մի փոքր ավելի ապրանքաշրջանառությամբ զիջում է Գերմանիային և Նիդեռլանդներին: Հաշվի առնելով, որ Արևմտյան Եվրոպայի հետ արտահանման-ներմուծման գործառնությունների ծավալի նվազման միտումը շարունակվում է, մենք ակնկալում ենք, որ 2023-ին Բելառուսը կզբաղեցնի երրորդ հորիզոնականը»,- ասել է Զոլոտարևը և հիշեցրել՝ տարիներ շարունակ լավագույն գործընկերների շարքում այն չորրորդն է եղել:

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև գործընկերությունն ամրապնդվում է։ Բելառուսի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը 2022-ին աճել է 10%-ով՝ հասնելով 60%-ի։ 2023-ի հունվար-մայիսին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 9.7%-ով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Աղբյուրը՝   b24.am