Ոսկու պահանջարկն աշխարհում 2023թ. երկրորդ եռամսյակում նվազել է 2 տոկոսով

Ոսկու պահանջարկն աշխարհում 2023թ. երկրորդ եռամսյակում նվազել է 2 տոկոսով

Ոսկու պահանջարկն աշխարհում 2023թ. երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 2 տոկոսով եւ կազմել 921 տոննա։ Այս մասին վկայում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) հաշվետվությունը։

«Ոսկու պահանջարկը երկրորդ եռամսյակում (բացի արտաբորսայականից) 2022թ. փոքր-ինչ նվազել է՝ տարեկան կտրվածքով 2 տոկոսով՝ 921 տոննա։ Հաշվի առնելով արտաբորսայական գործողությունները եւ ապրանքային հոսքերը՝ ընդհանուր պահանջարկն ավելացել է 7 տոկոսով՝ անցած տարվա համեմատ՝ 1 255 տոննա»,- նշվել է կազմակերպության հաշվետվությունում։

Պահանջարկի կրճատման պատճառներից մեկն ըստ փորձագետների՝ կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնման պահանջարկի իջեցումն է, այս տարվա երկրորդ եռամսյակում նրանք գնել են 103 տոննա՝ մեկ տարի առաջվա 158,6 տոննայի փոխարեն։

Ոսկու պահանջարկը 2023թ. հունվար-հունիսին նվազել է 6 տոկոսով եւ կազմել 2 062 տոննա։ WGC-ում նշել են, որ «նվազումը տարեկան կտրվածքով բացատրվել է ETF-ից [բորսայական ֆոնդեր] այս տարի ոսկու համեստ արտահոսքով 2022թ. սկզբի ուժեղ ներհոսքի համեմատ։ Ընդհանուր պահանջարկը 1-ին կիսամյակում (ներառյալ արտաբորսայական եւ բորսայական հոսքերը) ավելացել է 5 տոկոսով՝ 2 460 տոննա»։

Աղբյուրը՝   news.am