Դավիթ Խուդաթյանը Խաչատուր Մկրտչյանի հետ այցելել է Թումանյան փողոցի Երևանյան -Շահումյան հատված` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին

Դավիթ Խուդաթյանը Խաչատուր Մկրտչյանի հետ այցելել է  Թումանյան փողոցի  Երևանյան -Շահումյան հատված` հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելել է Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի
Երևանյան - Շահումյան հատված` տեղում հետևելու փողոցի կապիտալ նորոգման շինարարական աշխատանքների ընթացքին:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Նախատեսված է եզրաքարերի տեղադրում, երթևեկամասի ասֆալտապատում, երկկողմանի մայթերի սալիկապատում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Համայնքի ղեկավարը շինարարական ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է փողոցում, տեղում հետևել աշխատանքների ընթացքին, քննարկել նախագծային լուծումները:
Աշխատանքն իրականացվում է համաձայն օրացուցային գրաֆիկի, ավարտը նախատեսված է 2023 թվականի սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին: