Բուհ-գործատու արդյունավետ համագործակցություն․ համատեղ լուծել հանքարդյունաբերության ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները

Բուհ-գործատու արդյունավետ համագործակցություն․ համատեղ լուծել հանքարդյունաբերության ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտոր Գոռ Վարդանյանը հյուրընկալել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ։  Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

1.jpg (43 KB)

ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ Պոլիտեխնիկի ռեկտորը քննարկել է ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:

Գործընկերներին Գոռ Վարդանյանը ներկայացրել է ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իր մոտեցումները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:

ԶՊՄԿ գործադիր տնօրենն, իր հերթին արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնեց իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։ Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Նիկոլայի Խուդոլիին ռեկտոր Գոռ Վարդանյանը պարգևատրել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։