Հուլիսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում մի շարք սննդամթերքի ներմուծումը Հայաստան արգելվել է

Հուլիսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում մի շարք սննդամթերքի ներմուծումը Հայաստան արգելվել է

Հուլիս ամսին ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

  • Հնդկաստանից գոմեշի միս՝ 51480 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։
  • Հնդկաստանից թռչնամիս՝ 26744 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
  • Ուկրաինայից թռչնամիս՝ 6565 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում` սալմոնելաներ ցուցանիշով։
  • Բրազիլիայից խոզի միս՝ 62072,43 կգ, որից 36580 կգ-ը ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, իսկ 25492,43 կգ-ը լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։