Սյունիքի մարզպետը կհանդիպի մի շարք դեսպանների հետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։
«Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար՝ չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը, հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։
Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության՝ Կապանում գործառնական կենտրոնի բացման արարողությունից հետո ասել է Ղուկասյանը։