Դավիթ Խուդաթյանը այցելել է Մյասնիկյան գյուղ հետևելու կենտրոնական փողոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Դավիթ Խուդաթյանը այցելել է Մյասնիկյան գյուղ հետևելու կենտրոնական փողոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Օգոստոսի 2-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը այցելել է Մյասնիկյան գյուղ` տեղում հետևելու կենտրոնական փողոցներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագիրն իրականացվում է 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով, 58 միլիոն դրամ նախագծային արժեքով:
Նախատեսված է փողոցի երթևեկամասի ասֆալտապատում, մայթի կառուցում, եզրաքարերի տեղադրում, ջրամատակարարման ցանցի վերակառուցում, ոռոգման համակարգի անցկացում:
Ծրագրի ավարտին նախատեսված է ճանապարհի գծանշում և երթևեկության նշաններով կահավորում:
Այժմ ընթանում են ճանապարհի հողային շերտի փոխարինման և ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ, խմելու և ոռոգման ցանցը պատրաստ է:
Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի տեղակալի, գյուղի վարչական ղեկավարի և շինարարական ընկերության պատասխանատուների հետ շրջել է շինհրապարակում, քննարկել նախագծային լուծումները:
Շինաշխատանքներն ընթանում են համապատասխան օրացուցային գրաֆիկի, ավարտը նախատեսված է սեպտեմբեր ամսին: