Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են և ընթացքի մեջ են

Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի  հիմնանորոգման աշխատանքները սկսվել են և ընթացքի մեջ են
Արթիկ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Լեռնակերտ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են և ընթացքի մեջ են։
Տանիքի հիմնանորոգման և նոր պատուհանների տեղադրման աշխատանքներն ավարտված են, այժմ ընթանում են արտաքին պատերի ջերմամեկուսացման և ներսի հիմնանորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 92 մլն 32.000 դրամ։
Ծրագրի գումարից 69 մլն 24.000 դրամը սուբվենցիայով տրվող գումարն է, իսկ 23 միլիոն դրամը՝ համայնքի ներդրումը։
Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը շահել է <<Գոհարիկ>> ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր։
Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մարտին, ավարտը նախանշվում է 2023 թվականի նոյեմբերին։