Կրիպտոարժույթի գլոբալ կարգավորումը պետք է լինի համապարփակ, հետևողական և համակարգված

Կրիպտոարժույթի գլոբալ կարգավորումը պետք է լինի համապարփակ, հետևողական և համակարգված

Կրիպտոակտիվները, հարակից ապրանքներն ու ծառայությունները վերջին տարիներին զգալիորեն աճել են: Բացի այդ, աճող, զարգացող հարաբերություններ են ձևավորվել նաև կարգավորվող ֆինանսական համակարգի հետ։ Փաստորեն, մենք կարծում ենք, որ ֆինանսական կայունությանն առնչվող այս ռիսկերը որոշ երկրներում շուտով կարող են համակարգային դառնալ։ Թեև մոտ 2,5 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալը ցույց է տալիս հիմքում ընկած տեխնոլոգիական նորարարությունների զգալի տնտեսական արժեքը, որոնցից է բլոկչեյնը,  կարող է նաև արտացոլել գնահատված արժևորումների միջավայրը։

Ֆինանսական համակարգի ռիսկերը կրիպտոակտիվներից

Արժեքի որոշումը կրիպտոհամակարգի միակ մարտահրավերը չէ. նույնականացումը, մոնիտորինգը և ռիսկերի կառավարումը մարտահրավեր են միտված կարգավորող մարմիններին և ընկերություններին: Դրանք ներառում են գործառնական և ֆինանսական ամբողջականության ռիսկեր, որոնք կապված են կրիպտոակտիվների և դրամապանակների փոխանակման հետ, ներդրողների պաշտպանվածության, ինչպես նաև որոշ stablecoin-ների և ոչ ճշգրիտ բացահայտումների հետ:

Ավելին, զարգացող շուկաներում և երկրներում կրիպտոարժույթների առաջացումը կարող է արագացնել այն, ինչը մենք անվանել ենք «կրիպտոիզացիա», երբ այդ ակտիվները փոխարինում են ազգային արժույթին և շրջանցում փոխանակման սահմանափակումներն ու փողի կառավարման միջոցառումները: Այս ռիսկերն ընդգծում են, թե մեզ այժմ  ինչու՞ են անհրաժեշտ են համապարփակ միջազգային ստանդարտներ, որոնք ավելի լավ կանդրադառնան կրիպտոակտիվների, դրանց հարակից էկոհամակարգի և գործարքների հետ միտված ֆինանսական համակարգի ռիսկերին՝ միաժամանակ ստեղծելով նպաստավոր միջավայր կրիպտո ակտիվների օգտակար արտադրանքների և հավելվածների համար: Ֆինանսական կայունության խորհուրդը, որպես համակարգող, պարտավոր է մշակել գլոբալ շրջանակ ներառյալ կրիպտոարժույթների կարգավորման ստանդարտները:

Նպատակը պետք է լինի ֆինանսական կայունության և շուկայական վարքագծի համար ռիսկերի կառավարման համապարփակ և համակարգված մոտեցում ապահովելը, որը կարող է հետևողականորեն կիրառվել տարբեր երկրներում՝ նվազագույնի հասցնելով կարգավորող արբիտրաժի ներուժը: Միջարդյունաբերական և միջսահմանային կրիպտոարժույթների փոխանցումները սահմանափակում են ազգային մոտեցումների արդյունավետությունը: Շատ երկրներ  տարբեր ռազմավարություններ են օգտագործում, որոնցում գործող օրենքներն ու կանոնակարգերը կարող են թույլ չտալ ազգային մոտեցումներ, սակայն այս ակտիվներն  ամբողջովին  ներառում են այդ բոլոր տարրերը: Կարևորն այն է, որ կրիպտո ծառայություններ մատուցողներից շատերը գործում են սահմաններից դուրս՝ բարդեցնելով վերահսկողության և կիրառման խնդիրները:

Ստանդարտ սահմանող մարմինները, որոնք պատասխանատու են տարբեր ապրանքների և շուկաների համար, տրամադրել են տարբեր մակարդակների ուղեցույցեր: Օրինակ` Փողերի լվացման դեմ ուղղված ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը ուղեցույց է հրապարակել վիրտուալ ակտիվների և դրանց ծառայություններ մատուցողների ֆինանսական ամբողջականության ռիսկերի նվազեցման և դրա մոտեցման վերաբերյալ: Ստանդարտ սահմանող այլ մարմինների գործողությունները տատանվում են կրիպտոակտիվների որոշակի տեսակների ընդհանուր սկզբունքներից մինչև կարգավորվող կազմակերպությունների նկատմամբ ազդեցությունը մեղմելու և տեղեկատվության փոխանակման ցանցեր ստեղծելու կանոնները:

Կարգավորումը գլոբալ գործելու համար

Համաշխարհային կարգավորող դաշտը պետք է ապահովի հավասար պայմաններ բոլոր գործողությունների և ռիսկերի համար: Մենք կարծում ենք, որ այն պետք է ներառի հետևյալ երեք տարրերը.

  • Կրիպտոակտիվների ծառայություններ մատուցողները, որոնք իրականացնում են կարևոր գործառույթներ, պետք է լիցենզավորված կամ լիազորված լինեն: Պետք է հստակ սահմանվեն լիցենզավորման և թույլտվության չափանիշները, պատասխանատու մարմինները և նրանց միջև համակարգման մեխանիզմները:
  • Պահանջները պետք է հարմարեցվեն կրիպտոակտիվների և stablecoin-ների հիմնական օգտագործման դեպքերին: Օրինակ, ներդրումային ծառայությունները և ապրանքները պետք է ունենան արժեթղթերի բրոքերների և դիլլերների պահանջներին համապատասխան պահանջներ՝ արժեթղթերը կարգավորող մարմնի հսկողության ներքո: Վճարումների համար ծառայությունների և ապրանքների պահանջները պետք է ունենան բանկային ավանդներին համապատասխան պահանջներ, որոնք վերահսկվում են Կենտրոնական բանկի կամ վճարումների վերահսկման մարմնի կողմից: Անկախ կրիպտո ծառայություններն ու ապրանքները հաստատելու սկզբնական իրավասությունից, բոլոր վերահսկիչները՝ կենտրոնական բանկերից մինչև արժեթղթեր և բանկային կարգավորող մարմիններ, պետք է համակարգեն տարբեր և փոփոխվող օգտագործումից առաջացող  ռիսկերը:
  •  Իշխանությունները պետք է հստակ պահանջներ ներկայացնեն կարգավորվող ֆինանսական հաստատություններին՝ կապված կրիպտոարժույթի ազդեցության և փոխգործակցության հետ: Օրինակ բանկային արժեթղթերի, ապահովագրության և կենսաթոշակների համապատասխան կարգավորողները պետք է սահմանեն կապիտալի և իրացվելիության պահանջներ, ազդեցության սահմանաչափեր այս ակտիվների տարբեր տեսակների համար, պահանջեն ներդրողների համապատասխանություն և ռիսկերի գնահատում: Եթե կարգավորվող կազմակերպությունները տրամադրում են հսկողության ծառայություններ, ապա պետք է հստակեցվեն պահանջները այդ գործառույթներից բխող ռիսկերը կանխելու համար:

Որոշ զարգացող շուկաներ և երկրներ բախվում են կրիպտո ակտիվներով արժույթի փոխարինման ավելի անմիջական և սուր ռիսկերի, այսպես կոչված, կրիպտոիզացման: Կապիտալի հոսքի կառավարման միջոցառումները պետք է ճշգրտվեն՝ հաշվի առնելով կրիպտո պաշտպանությունը: Դա պայմանավորված է նրանով, որ կապիտալի հոսքերը կառավարելու համար սահմանված կարգավորիչ գործիքների կիրառումը կարող է ավելի դժվար լինել, երբ արժեքը փոխանցվում է նոր գործիքների, ուղիների և ծառայություններ մատուցողների, որոնք կարգավորվող կազմակերպություններ չեն: Կրիպտո կարգավորման ինտեգրված, հետևողական և համակարգված մոտեցման հաստատումը  այդքան էլ հեշտ գործ չէ, բայց եթե սկսենք հիմա, մենք կարող ենք հասնել ֆինանսական կայունության պահպանման քաղաքական նպատակին՝ օգտվելով հիմքում ընկած տեխնոլոգիական նորարարական առավելություններից: 

 Արժույթի միջազգային հիմնադրամը սերտորեն համագործակցելու է Ֆինանսական կայունության խորհրդի և միջազգային հանրության կարգավորող անդամների հետ՝ կրիպտոակտիվների նկատմամբ արդյունավետ կարգավորիչ մոտեցում մշակելու համար:

Աղբյուրը`https://blogs.imf.org/2021/12/09/global-crypto-regulation-should-be-comprehensive-consistent-and-coordinated/