Տավրոս Սափեյանը աշխատանքային այց կատարեց Իրինդ, Կաթնաղբյուր և Շղարշիկ բնակավայրեր

Տավրոս Սափեյանը աշխատանքային այց կատարեց Իրինդ, Կաթնաղբյուր և Շղարշիկ բնակավայրեր
Այսօր Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային այց կատարեց Իրինդ, Կաթնաղբյուր և Շղարշիկ բնակավայրեր։
Համայնքի ղեկավարը հանդիպումներ ունեցավ բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի բնակիչների հետ, ներկայացրեց այցերի նպատակը, հորդորեց որ բնակիչներից յուրաքանչյուրը ներկայացնի իրեն հուզող խնդիրները, բնակավայրում առկա խնդիրները։
Բնակիչների հետ քննարկումների ընթացքում արձանագրվեցին տարատեսակ խնդիրներ, այդ թվում ՝ ոռոգման ջրի ներքին ցանցի, անասունների համար նախատեսված խմոցների, դաշտամիջյան ճանապարհների, լուսավորության ցանցի հետ կապված հարցեր։ Համայնքի ղեկավարը հետաքրքրվեց նաև բնակիչների զբաղվածությամբ, կարիքներով և բնակավայրերի հետ կապված իրենց տեսլականով։
Վերոնշյալ և այլ խնդիրները առողջ քննարկումների արդյունքում դասակարգվեցին ըստ առաջնահերթությունների, պարզաբանումների շնորհիվ համայնքի ղեկավարը և բնակիչները որոշեցին խնդիրներին տրվող համապատասխան լուծումները, որոնք առաջիկայում կլինեն տեսանելի։
Համայնքի ղեկավարը և ներկաները այցերի ընթացքում ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցինք մեր անմահ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողների մոտ։ Շղարշիկ բնակավայրում այցելեցին նաև օրեր առաջ բացված մանկապարտեզ, ծանոթացան ընթացող աշխատանքներին։