Առուշ Առուշանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Առուշ Առուշանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Առուշ Առուշանյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ, կարևորել առաջիկա համատեղ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ նոր ծրագրերի իրականացման հարցում։ Դեսպան Դըկոտինյին ընդգծել է, որ իր աշխատանքային այցի շրջանակներում առաջինը այցելել է Սյունիքի մարզ՝ նշելով, որ կարևորում է Սյունիքի ռազմավարական, սոցիալ-տնտեսական նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, կրթության և մշակութային նախաձեռնություններին։ Առուշ Առուշանյանը և Օլիվիե Դըկոտինյին հաստատել են երկկողմ բարեկամական կապը և պատրաստակամություն հայտնել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։