Քարահունջը ոռոգման ջուր կունենա

Քարահունջը ոռոգման ջուր կունենա

Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շրջանակներում 7 կմ ջրագիծ է տրամադրվել համայնքին՝ Քարահունջ բնակավայրի ոռոգման ջրի խնդրի լուծման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից։

Առաջիկայում համայնքի միջոցներով կմեկնարկեն ցանցի վերակառուցման աշխատանքները: