44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին

44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին

Գործադիրի որոշմամբ, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ, որով կհատկացվի 15.9 մլն դրամ՝ 2023թ․ հուլիս և օգոստոս ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Նախագծով առաջարկվում է «1011.Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի «12001. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» միջոցառման ֆինանսական միջոցներից նվազեցնել 15.9 մլն դրամ։

Պակասեցվող ֆինանսական միջոցները արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի նախատեսում: Արդյունքում ակնկալվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավում: