Արարատ քաղաքում նորոգվում են շենքերի տանիքները

Արարատ քաղաքում նորոգվում են շենքերի տանիքները
Արարատ քաղաքում շենքերի տանիքների նորոգման ծրագիրը բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որի իրականացման արդյունքում Արարատ քաղաքը կունենա վերանորոգված շենքերի նոր տանիքներ։
Արարատ քաղաքի Կոմիտաս 2ա շենքը կառուցված 1970-71 թթ-ին, Խանջյան 26, 28 և 62 շենքերը կառուցված 1965-67 թթ-ին և Շահումյան 22 և 67 շենքերը կառուցված 1968-70 թթ-ին։
 
Այս շենքերի տանիքները ասբոշիֆերից են, որոնք տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների բնակարանները։ Այս շենքերի տանիքների շուտափույտ վերանորոգումը հնարավորություն կտա, ինչպես շենքերի երկարակեցության ապահովմանը, այնպես էլ 6 շենքերի մոտ 240 ընտանիքներ զերծ կմնան անձրևաջրերի հետևանքով բնակարաններին հասցված վնասներից։
Աշխատանքները իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմում է 102 915 000 դրամ։
Համայնքի հաշվեկշռում առկա՝ դեռևս խորհրդային տարիներին կառուցված շենքերից շատերի տանիքները վերանորոգման կարիք ունեն: Ծրագրում, առաջնահերթության սկզբունքով, նախ տեղ են գտնում ավելի խնդրահարույց շենքերը:
Հետևողական աշխատանքների արդյունքում կլուծվեն մեր համայնքի բոլոր խնդիրները՝ մեր բնակչի համար բարեկեցիկ համայնք դարձնելու վստահությամբ