Կառավարությունը հավանություն է տվել «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովմամբ՝ տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման և ճանապարհային հասանելիություն ապահովելու համար տրանսպորտային ճանապարհի կառուցման և վերակառուցման մասով:
Այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա նպաստել ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացմանը։