Արագածավանում նախատեսվում է կառուցել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի բաժնի հենակետ

Արագածավանում նախատեսվում է կառուցել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի բաժնի հենակետ
Թալինի համայնքապետարանի կողմից նախագծվում է վերակառուցել և վերանորոգել Արագածավանի նախկին՝ արդեն լքված մանկապարտեզի շենքը, և շահագործել որպես Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի բաժնի հենակետ։
Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի աշխատակիցների հետ ուսումնասիրեց վերոնշյալ տարածքը։ Թալինի համայնքապետարանի ճարտարապետի հետ քննարկվեցին նախագծման առաջիկա աշխատանքները։
Նշենք, որ վերակառուցման աշխատանքներից հետո, հենակետի համապատասխան վերազինումը գույքով կկատարվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից։
Հենակետը կունենա նաև ստանդարտներին համապատասխան մեքենա։