Աշխարհի կենտրոնական բանկերը հունիսին վերադարձել են ոսկու գնումներին

Աշխարհի կենտրոնական բանկերը հունիսին վերադարձել են ոսկու գնումներին

 Աշխարհի կենտրոնական բանկերը 2023 թվականի հունիսին վերադարձել են ոսկու գնումներին և 55 տոննայով ավելացրել են իրենց պահուստները: Մինչ այս բանկերը երեք ամիս շարունակ վաճառում էին այդ թանկարժեք մետաղը։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով  Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC)  տվյալները։

Ըստ WGC-ի՝ Թուրքիան հունիսին վերադարձել է ոսկու գնումներին՝ ավելացնելով իր պահուստները 11 տոննայով։ Չինաստանը հունիսին դարձել է ոսկու ամենախոշոր գնորդը և իր պաշարներն ավելացրել է 21,2 տոննայով, Լեհաստանը՝ 14 տոննայով, Ուզբեկստանը՝ 8 տոննայով, Չեխիան՝ 3 տոննայով, Կատարը՝ 2 տոննայով, Հնդկաստանը՝ 1 տոննայով։

Ընդ որում, Ղազախստանն ու Սինգապուրը դարձել են ոսկու միակ վաճառողները՝ կրճատելով իրենց ոսկեարժութային պահուստները համապատասխանաբար 3 և 1 տոննայով:

Աղբյուրը՝   armenpress.am