Խոյ համայնքում հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը

Խոյ համայնքում հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը
Սույն թվականի օգոստոսի 4-ին, Խոյ համայնքում հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ով Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարների հետ այցելեց Հայթաղ, Դաշտ և Այգեշատ բնակավայրեր ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Շրջայցի ընթացքում մարզպետին ներկայացվեցին կատարված աշխատանքները, ընթացքն ու ժամկետները։
Հայթաղ բնակավայրում՝ մանկապարտեզի հիմնանորոգում/վերակառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 216.204.437 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 30%, իսկ պետության մասնաբաժինը՝ 70% և N1 Խորքային հորի հիմնանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 16.187.763 ՀՀ դրամ, որտեղ համայնքի մասնաբաժինը կազմում է 40%, իսկ պետության մասնաբաժինը՝ 60%:
Դաշտ բնակավայրում՝ մշակույթի տան տանիքի վերակառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 14.765.200 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 65%, իսկ պետության մասնաբաժինը՝ 35%:
Այգեշատ բնակավայրում մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է 51,322.224/հիսունմեկ միլիոն երկու հարյուր երկու հազար երկու հարյուր քսանչորս դրամ/, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 30 %, իսկ պետության մասնաբաժինը՝ 70%: