Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Տաշքենդում մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Տաշքենդում մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության կազմում, գտնվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ Աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է Առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած նիստում նախարար Վահան Քերոբյանն ընդգծել է հայ-ուզբեկական երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու կարևորությունն ու նշել, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։
Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում ակտիվ գործակցություն ու զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։