Իրաքի իշխանություններն արգելափակել են Telegram հավելվածը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով

Իրաքի հեռահաղորդակցության նախարարությունը հայտարարել է, որ արգելափակել է Telegram հաղորդագրությունների հավելվածը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և օգտատերերի անձնական տվյալների ամբողջականությունը պահպանելու համար, որոնց նկատմամբ, ըստ նրա, հավելվածը սխալ է վերաբերվե:
Հավելվածը լայնորեն օգտագործվում է Իրաքում հաղորդագրությունների փոխանակման համար, ինչպես նաև որպես նորությունների և բովանդակության փոխանակման աղբյուր:
Որոշ ալիքներ պարունակում են մեծ քանակությամբ անձնական տվյալներ, ներառյալ իրաքցիների անունները, հասցեները և ընտանեկան կապերը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նախարարությունը հավելվածին խնդրել է փակել «այն հարթակները, որոնք հանգեցնում են պաշտոնական պետական մարմինների և քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի․․․ սակայն ընկերությունը չի արձագանքել այս հարցումներից և ոչ մեկին»:
«Կապի նախարարությունը վերահաստատում է իր հարգանքը քաղաքացիների խոսքի և հաղորդակցության ազատության իրավունքի նկատմամբ՝ առանց վնասելու պետության և նրա հաստատությունների անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ news.am