Իրանը մտադիր է ատոմային էներգետիկայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի

Իրանը մտադիր է ատոմային էներգետիկայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի

Էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը, որն արտադրվում է Իրանի միակ ատոմակայանում աշխատանքի 12 տարվա ընթացքում, հասել է 60 մլրդ կիլովատ ժամի, ԻԻՀ խորհրդարանում տեղեկացրել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI)  ղեկավար Մոհամադ Էսլամին։

Էսլամին հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը Բուշեհրի ԱԷԿ-ում թույլ է տվել Իրանին էլեկտրաէներգիայի արտադրման համար կրճատել նավթի սպառումը 90 մլն բարելով։

2022թ. օգոստոսի վերջին իշխանությունները հայտարարեցին, որ ԲԱԷԿ արտադրողականությունը հասել է 50 մլրդ կվտ/ժ-ի։ Դա նշանակում է, որ վերջին մեկ տավա ընթացքում կայանն աշխատել մեկ ժամում է 1,14 գիգավատ (ԳՎտ) հզորությամբ, ինչը մոտ է 1,024 ԳՎտ լիակատար հզորությանը եւ գերազանցում է 0,915 ԳՎտ անվանական հզորությունը։

Եվ դա՝ չնայած այն բանին, որ կայանը բախվել է որոշ տեխնիկական դժվարությունների Իրանի հանդեպ կիրառվող օտարերկրյա պատժամիջոցների պատճառով։ AEOI ներկայացուցիչները վերջին մեկ տարվա ընթացքում հայտարարել են, որ կայանը ավելի շատ է հենվում իրանցի տեխնիկների եւ ինժեներների վրա կապիտալ նորոգումների ժամանակ։

Էսլամին հայտարարել է, որ Իրանը փորձում է ավելացնել ատոմային էներգետիկայի հզորությունը 20 ԳՎտ-ի՝ նախատեսելով նոր ատոմակայանների գործարկում, այդ թվում Բուշեհրի ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ փուլերինը։

Նրա խոսքով՝ Իրանում ատոմային էներեգետիկայի զարգացման համար ստեղծվել են նոր ընկերություններ, ձեռք են բերվել տեղամասեր հինգ նահանգներում, որոնք դեպի ծով կամ խոշոր շուկաներ ելք ունեն։

Իրանի խորհրդարանի ընդունած օրենքները AEOI-ից պահանջում են ավելացնել Իրանի ատոմային էներգիայի արտադրության հզորությունները՝ բավարարելու համար երկրում աճող պահանջարկը, որն արդեն անցել է 73 ԳՎտ-ն այս ամառ։

Աղբյուրը՝   news.am