Չինաստանի արժութային պահուստները հուլիսին աճել են 11.3 միլիարդ դոլարով

Չինաստանի արժութային պահուստները հուլիսին աճել են 11.3 միլիարդ դոլարով

Չինաստանի Ժողովրդական բանկը հուլիսին հունիսի համեմատ գրանցել է ազգային արժութային պահուստների աճ 11.3 միլիարդ դոլարով:

Չինաստանի պահուստները կազմում են 3,2043 տրիլիոն դոլար։ Անցած մեկ ամսվա ընթացքում դրանք աճել են 0.35 տոկոսային կետով։

Այս փոփոխությունները պայմանավորված են «առաջատար տնտեսությունների դրամավարկային ռազմավարությամբ և դրա հետ կապված սպասումներով, համաշխարհային մակրոտնտեսական ցուցանիշներով, դոլարի անկմամբ և համաշխարհային ֆինանսական ակտիվների արժևորմամբ»։

«Մեր երկրի տնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Իրավիճակի բարելավման վրա ազդող հիմնական գործոնները չեն փոխվել, դա դրական է ազդում ՉԺՀ-ի արժութային պահուստների վրա, որոնց ծավալն ընդհանուր առմամբ կայուն է մնում», – մեկնաբանել են պետական ​​վարչակազմից:

Աղբյուրը՝   b24.am