Հայաստանում գնաճը կլինի զրոյին մոտ ամբողջ երրորդ եռամսյակում. ԵԶԲ

Հայաստանում գնաճը կլինի զրոյին մոտ ամբողջ երրորդ եռամսյակում. ԵԶԲ

Եվրասիական զարգացման բանկն (ԵԶԲ) ակնկալում է, որ երրորդ եռամսյակում գնաճը Հայաստանում կմնա զրոյին մոտ:

«Դրա գործոններն են դրամի ամրապնդումը, արտաքին գնային ճնշման նվազումը և խիստ դրամավարկային պայմանները։ Այս ֆոնին ՀՀ կենտրոնական բանկը որոշել է երկրորդ անգամ անընդմեջ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 10,25%», - ասվում է ԵԶԲ վերլուծաբանների սմենշաբաթյա ակնարկում։

Նշվում է, որ հուլիսին Հայաստանում գները տարեկան կտրվածքով նվազել են 0,1%-ով՝ մեկ ամիս առաջ 0,5%-ով նվազելուց հետո։

«Դրան նպաստել է պարենային պարենային հատվածում գնաճի թուլացումը (հուլիսին մինուս 3,9%` մինուս 5,1% մեկ ամիս առաջ)՝ ներմուծվող ապրանքների էժանանալու պատճառով։ Նվազել են նաև ներկրվող վառելիքի գները (մինուս 7.2%), դանդաղել է այլ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճը»,- ասվում է հետազոտության մեջ։

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետական բյուջեում նախատեսված է 7 տոկոսի չափով, իսկ գնաճն ամրագրվել է 4 տոկոս (± 1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի առաջին կիսամյակում, 2022 թվականի հունվար-հունիսի համեմատ, աճել է 11,4 տոկոսով։ ԿԲ–ի հունիսի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։

Աղբյուրը՝   arka.am