Վահան Քերոբյանն Ուզբեկստանում այցելել է Տաշքենդի տեխնոպարկ, «IT-Park Ուզբեկիստան» և «Չիրչիկ» քիմիական֊արդյունաբերական պարկեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում այցելել է Տաշքենդի տեխնոպարկ և «IT-Park Ուզբեկիստան», ծանոթացել վերջիններիս գործունեության հիմնական ուղղություններին, այնտեղ ներկայացված ընկերությունների ընթացիկ և նախատեսվող նախագծերին։
Ըստ նախարարության մամուլի հաղորդագրության՝ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն Ուզբեկստանում այցելել է նաև «Չիրչիկ» քիմիական֊արդյունաբերական պարկ, որտեղ ծանոթացել է տեխնոպարկի գործունեությանն ու ներդրողների համար ստեղծված հնարավորություններին։
Շրջայցի ընթացքում հայկական պատվիրակությանը ներկայացվել է տեղում գործող ընկերությունների արտադրական գործընթացը։