BRICS-ին միանալու համար ավելի քան երկու տասնյակ երկրներ դիմումներ են ներկայացրել

BRICS-ին միանալու համար ավելի քան երկու տասնյակ երկրներ դիմումներ են ներկայացրել

BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) միանալու պաշտոնական դիմումներ են ներկայացրել 23 երկրներ, ասոցիացիայի ընդլայնման հարցը կքննարկվի առաջիկա գագաթնաժողովում՝ այս ամիս։ Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը BRICS-ի առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ ճեպազրույցում։

Նա ասել է, որ BRICS-ի ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։

Նախարարը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք պաշտոնապես դիմել են BRICS-ին անդամակցելու համար։ Դրանք են՝ Ալժիրը, Արգենտինան, Բանգլադեշը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Վիետնամը, Կուբան, Հոնդուրասը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Քուվեյթը, Մարոկկոն, Նիգերիան, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, Սենեգալը, Թաիլանդը, ԱՄԷ, Եթովպիան։ 

Աղբյուրը՝   news.am