Հիմնովին նորոգվել է Գորիսի թիվ 3 ՆՈՒՀ-ը

Հիմնովին նորոգվել է Գորիսի թիվ 3 ՆՈՒՀ-ը

Գորիսի ամենախիտ բնակեցված թաղամասը սպասարկող թիվ 3 մանկապարտեզը շուտով իր դռները կբացի սաների առաջ։ Երկար տարիներ վերանորոգում չտեսած մանկապարտեզի կապիտալ հիմնանորոգումն արդեն ավարտվել է և երեխաների կրթությունն ու առօրյան այսուհետ կազմակերպվելու է լուսավոր և ընդարձակ խմբասենյակներում։

Հիմնանորոգումից հետո մանկապարտեզում ավելացել են նաև նոր խմբասենյակներ, ինչը հնարավորություն կտա ավելի շատ թվով երեխաներ ընդունել։ Այժմ աշխատանքներ են տարվում նոր կահույքի և գույքի արդիականացման հետ կապված՝ Գորիսի համայնքապետարանի և Focus on Children Now – FCN կազմակերպության հետ համատեղ համագործակցության շրջանակներում։

Մանկապարտեզի շինաշխատանքներն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ համայնք-պետություն համաներդրմամբ։ Նշենք նաև, որ թիվ 3 ՆՈՒՀ-ը թվով երրորդ մանկապարտեզն է, որ այս տարի կապիտալ նորոգվել է։