Վանաձորում նոր աղբարկղեր կտեղադրվեն

Վանաձորում նոր աղբարկղեր կտեղադրվեն
Օրերս Վանաձոր բերվեցին պլաստմասե փակվող և շարժական աղբարկղեր։
630 հատ աղբարկղ համայնքը ձեռք է բերել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում։ Դրանցից 300 նախատեսված է տեսակավորված աղբի՝ պլաստիկի, մնացած 330-ը կենցաղային աղբի համար։
Եվս 350 հատ աղբարկղ գնվել է համայնքի միջոցներով։
Շուտով հին մետաղական աղբարկղերը կփոխարինվեն այս նորերով։