Մաքրվում և հողածածկվում է Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրը

Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և նախաձեռնությամբ համայնքի ընդհանուր աղբավայրում մաքրման աշխատանքներ են ընթանում։
Աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից:
Այս տարվա ընթացքում Գավառի աղբավայրը մաքրվում և հողածածկվում է արդեն երկրորդ անգամ: Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հեկտար տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով:
«Գավառի ընդհանուր աղբավայր օրական տեղափոխվում է մինչև 20 մեքենա աղբ: «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավայր են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը:
Նշենք նաև, որ 11 բնակավայրերում փակվել են նախկին աղբավայրերը, իսկ աղբի կուտակումը կենտրոնացվել է համայնքային աղբավայրում, որի մաքրման և հողածածկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: