Գնաճը Գերմանիայում հուլիսին կազմել է 6.2%

Գնաճը Գերմանիայում հուլիսին կազմել է 6.2%

Գերմանիայում տարեկան գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են հուլիսին՝ հունիսի 6.4%-ից իջնելով 6.2%-ի։ Այս մասին հայտնում է Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը։

Վերջնական գնահատականը համընկել է նախնական կանխատեսման հետ։ Սպառողական գները տարեկան կտրվածքով հուլիսին աճել են 6.5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.5%-ով։

«Գնաճի տեմպերը որոշ չափով թուլացել են, բայց դեռևս մնում են բարձր մակարդակի վրա: Գնաճը շարունակում է արագանալ էներգակիրների շուկայում առկա գների պատճառով»,- հայտարարել է վիճակագրական վարչության ղեկավար Ռութ Բրենդը:

Աղբյուրը՝   b24.am