Բլինկենը Ռուսաստանից հացահատիկի արտահանմանն աջակցելու խնդրանքով բանկերին նամակներ է գրել

Բլինկենը Ռուսաստանից հացահատիկի արտահանմանն աջակցելու խնդրանքով բանկերին նամակներ է գրել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկել ռուսական հացահատիկի արտահանման խոչընդոտները վերացնելու համար։ Նա ֆրանսիական RFI ռադիոկայանին ասել է, որ նամակներ է ուղարկել բանկերին՝ խնդրելով աջակցել ռուսական հացահատիկի մատակարարմանը։

Նա ռադիոկայանին ասել է, որ դիմել է բանկերին՝ բացատրելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Ռուսաստանից հացահատիկի մատակարարմանը։ Նա «կաթիլ օվկիանոսում» է գնահատել նաև Ռուսաստանի կողմից աֆրիկյան երկրներ առաջարկվող հացահատիկի անհատույց մատակարարումները։ Խոսքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ աֆրիկյան վեց երկրի 25-50 հազար տոննա հացահատիկի անհատույց մատակարարումների վերաբերյալ նախաձեռնության մասին է։

Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն «ամեն ինչ արել է, որպեսզի այդ հարցերը լուծվեն»։

«Ես նամակներ եմ գրել մեր բանկերին՝ բացատրելով, որ մենք միանշանակ աջակցում ենք ռուսական հացահատիկի արտահանմանը, և պատժամիջոցների վերաբերյալ մտահոգություններ չպետք է լինեն. ռուսական հացահատիկը, դրա տեղափոխումը, ապահովագրությունը և մյուս հարցերը պատժամիջոցների ենթակա չեն», - ասել է Բլինկենը։

Աղբյուրը՝   tert.am