Տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ. AMX

Տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ. AMX

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Ըստ Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի հաղորդագրության՝ մասնավորապես, օգոստոսի 8-ին AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ  30  մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 10.7515%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.25% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: