Ղազախստանը մեծացնելու է Բաքվով Գերմանիա նավթի արտահանման ծավալները

Ղազախստանը Գերմանիա է ուղարկել մոտ 90 հազար տոննա նավթ։
Պայմանավորվածություններին համապատասխան, ծավալը պետք է ավելանա։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթքալիևը, տեղեկացնում է Kazinform-ը։
«Մենք արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ղազախական նավթի արտահանման վերաբերյալ, քննարկվում են Բաքու-Սուփսա երթուղով նավթի փոխադրման հնարավորությունները։ Միաժամանակ, Ղազախստանը սկսել է նավթ մատակարարել Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով», - ասել է Ալմասադամ Սաթքալիևը։
Նշենք, որ այդ մատակարարումները կատարվում են ղազախական նավթի տարանցման վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն։
«Ղազախստանի ածխաջրածնային հումքի ծավալներն իրականացվում են միջազգային պայմանագրերի շրջանակներում։ Սահմանափակ ծավալը՝ մոտ 90 հազար տոննա, առաքվել է։ Պայմանավորվածությունների համաձայն, այն կավելանա», - ավելացրել է նախարարը։
Աղբյուրը՝ news.am