Ֆինլանդիան կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի հետ սահմանի ամբողջական փակումը, հայտարարել է Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության իրավիճակների և ռիսկերի վերլուծության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Միկո Լեհմուսը։ Yle-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երկրի ղեկավարությունը դիտարկում է մի քանի սցենար ռուսաստանցիների լուրջ ներհոսքի դեպքում։
«Եթե ժամանեն առանց որևէ հիմնավորման, նրանց մուտքը կարգելվի։ Սահմանային պահպանության օրենքը որպես ծայրահեղ միջոց նախատեսում է փակել սահմանային անցակետերը», - բացատրել է Լեհմուսը:
Նա ավելացրել է, որ Հելսինկին կփակի սահմանը, եթե պետության անվտանգության համար վտանգ լինի։ Լեհմուսն ընդգծել է, որ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը պատրաստ է ցանկացած իրավիճակի, նույնիսկ հազարավոր անօրինական ներգաղթյալների, գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Ֆինլանդիան սկսել էր արդիականացնել երկաթուղին՝ զորքերը Ռուսաստանի սահման տեղափոխելու համար։
Աղբյուրը՝ news.am