Շարունակվում են Հաղթանակի պողոտայի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Շարունակվում են Հաղթանակի պողոտայի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում շարունակվում են Հաղթանակի պողոտայի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Հաղթանակի պողոտայի՝ Տերյան փողոցից (Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան) մինչև Սպանդարյան փողոց ընկած ճանապարհահատվածում արդեն իսկ իրականացվում են խճապատման աշխատանքներ, փողոցի տվյալ հատվածը նախապատրաստվում է ասֆալտապատման։
 
Փողոցի մյուս հատվածում՝ Սպանդարյան փողոցից մինչև Բագրատունյաց օղակ ընկած ճանապարհահատվածում ընթացքի մեջ են փողոցի հիմնային և եզրաքարերի տեղադրման աշխատանքները։