Եգիպտոսը պայմանագիր է կնքել 235 հազար տոննա ռուսական ցորենի մատակարարման համար

Եգիպտոսը պայմանագիր է կնքել 235 հազար տոննա ռուսական ցորենի մատակարարման համար

Եգիպտոսը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանից 235 հազար տոննա ցորեն գնելու համար։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի մատակարարման և ներքին առևտրի նախարարության մատակարարման բաժինը։

Նախարարության տվյալներով՝ «ռուսական ցորենի գնման պայմանագիրը կնքվել է միջազգային պրակտիկային համապատասխան»։ Պայմանագրի համաձայն՝ սեպտեմբերի 15-30-ը Ռուսաստանից 175 հազար տոննա ցորեն կառաքվի Եգիպտոս, իսկ երկրորդ խմբաքանակը՝ 60 հազար տոննա, հոկտեմբերի 1-15-ը։

Ինչպես հունիսին ասել է Եգիպտոսում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն, Մոսկվան և Կահիրեն մշակել են Արաբական Հանրապետություն ռուսական ցորենի առաքման համակարգ, որը տեղի է ունենում անկախ Արևմուտքի պատժամիջոցներից։ Նրա խոսքով, եթե նախորդ տարիներին Եգիպտոսը ավանդաբար Ռուսաստանից գնում էր տարեկան մոտ 6 միլիոն տոննա ցորեն, այսինքն՝ այն ծավալի կեսը, որը պետք է ձեռք բերի արտաքին շուկայից, ապա այս գյուղատնտեսական տարում համապատասխան ցուցանիշը կարող է զգալիորեն գերազանցել 8 միլիոն տոննան։

Աղբյուրը՝   b24.am