Սեւանա լճի մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում իջել է 1 սմ-ով

Սեւանա լճի մակարդակը մեկ շաբաթվա ընթացքում իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով եւ կազմել 1900.48մ (06.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով: Այս մասին տեղեկացնում ենք Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից:

Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 16.822 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 145.926 մլն. մ³:

Արփա-Սեւան ջրատարով հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.694 մլն.  մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ 84.741 մլն.  մ³: