Հայաստանում հունիսին անշարժ գույքի շուկայում կատրավել է 19,2 հազ. գործարք, ամսվա ընթացքում աճ է գրանցվել

Հայաստանում հունիսին անշարժ գույքի շուկայում կատրավել է 19,2 հազ. գործարք, ամսվա ընթացքում աճ է գրանցվել

Հայաստանում այս տարվա հունիսին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19258 գործարք՝ նույն տարվա մայիսին կատարված 18176 գործարքի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ամենաշատ գործարքն իրականացվել է Երևանում՝ 5553 (ընդհանուր թվի 28,8%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 452 (2,4%)։ Կոտայքում իրականացվել է 3839 գործարք (19.9%), Արմավիրում՝ 1745 (9.1%), Արարատում՝ 1683 (8.7%), Արագածոտնում, Գեղարքունիքում՝ 1190 (6.2%), Լոռիում՝ 1 098 (5.79%), Շիրակում՝ 900 (4,7%), Տավուշում՝ 867 (4,5%) և Սյունիքում՝ 563 (2,9%)։

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 6762 (ընդհանուր թվի 35,1%-ը), այդ թվում՝ առքուվաճառքի 4498, նվիրատվության՝ 2049, փոխանակման՝ 27 գործարք։ Միաժամանակ ժառանգության գծով կատարվել է 3416 գործարք (ընդհանուր թվի 17,7%-ը), առաջնային գրանցման՝ 3402 գործարք (17,7%), գրավի 2616 գործարք (13,6%), վերագրանցման 1712 գործարք (8,9%), վարձակալության 1086 գործարք (5,6%) և օրինականացման 264 գործարք (1,4%)։

Միաժամանակ, հունիսին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ կապված գործարքները՝ 7493 (38,9%)։ Հաշվետու ամսում կատարվել է նաև բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ կապված 4772 գործարք (24.8%), բնակելի տների հետ կապված 4167 գործարք (21.6%), հասարակական նշանակության շինությունների 1650 գործարք (8.6%), ավտոտնակների 704 գործարք (3.5%) և արդյունաբերական նշանակության շենքերի 472 գործարք (2,5%)։

Աղբյուրը՝   arka.am