Triple S Ventures-ը մեկ տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափներում

Triple S Ventures-ը մեկ տարում ներդրում է կատարել 8 հաջողակ ստարտափներում

Մեկ տարի առաջ, օգոստոսի 2-ին հիմնադրվեց Triple S Ventures-ը` խթանելու համար նորարարությունը, աջակցելու սկսնակ ձեռներեցներին և նպաստելու հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

 

Մեկ տարվա ընթացքում Triple S Ventures-ը հաջողությամբ ներդրումներ է կատարել ութ առաջատար ստարտափներում, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է բացառիկ գաղափարների, տաղանդի և ոլորտներ վերափոխելու ներուժի համար: Հիմնադրամի կատարած ներդրումներն արդեն սկսել են մեծ ալիք բարձրացնել տարբեր ոլորտներում՝ դրական ազդելով տեղական և համաշխարհային շուկայի վրա։

 

Triple S Ventures-ի կողմից կատարված ութ ներդրումները BlueQubit, Sleep Doctor, Denovo Sciences, Docus, CloudChipr, Modicus Prime, Octopulse AI և Optimyzee ստարտափներում են։ Triple S Ventures-ը կարևոր դեր է խաղացել նաև հայկական ստարտափ էկոհամակարգի խթանման գործում՝ աջակցելով տեխնոլոգիական խոշոր Sevan Startup Summit միջոցառմանը։

 

«Աներևակայելի հետաքրքիր փորձառություն է աշխատել հիմնադիրների հետ, որոնք  վերափոխում են ոլորտներ։ Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը գործընթացին կօգնի ընկերություններին ավելի արագ զարգանալ և ավելի արդյունավետ կերպով հաղթահարել ժամանակի մարտահրավերները»,- նշեց Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը։

 

Մեկ տարում ստեղծվել է ձեռնարկատերերի, ներդրողների և միջազգային փորձագիտական ցանցի հետ կայուն գործընկերություն, որոնցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել հիմնադրամի զարգացման գործում:

 

Triple S Ventures-ը հավատարիմ իր առաքելությանը, շարունակում է ներդրումները նորարար ձեռներեցներին աջակցելու համար։

 

Աղբյուրը՝   b24.am