Վերիշեն բնակավայրում 3,5 կմ երկարությամբ ոռոգման նոր ջրագիծ կկառուցվի

Վերիշեն բնակավայրում 3,5 կմ երկարությամբ ոռոգման նոր ջրագիծ  կկառուցվի
Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շրջանակներում Վերիշեն բնակավայրում լուծվում է ոռոգման ջրի հարցը։ Առաջին փուլում կառուցվել է 4,5 կմ ջրագիծ, այժմ կկառուցվի ևս 3,5 կմ։
Ցանցի կառուցումը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել շուրջ 470 հա հողատարածք։
Ոռոգման ջրագծի վերակառուցումից հետո մոտ 80 տնտեսություն այգիները ոռոգելու հնարավորություն կունենա։ Համագործակցության շրջանակներում խողովակները տրամադրվել են ՄԱԿ֊ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, իսկ վերակառուցման ընթացիկ աշխատանքներն իրականացնում է Գորիսի համայնքապետարանը։