Բայդենի հրամանագրով արգելվել են ամերիկյան ներդրումները Չինաստանի «զգայուն» ոլորտներում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով արգելք է դրվում Չինաստանում «զգայուն» տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան որոշ ներդրումների վրա։
Հրամանագիրն ուղղված է կանխելու ամերիկյան կապիտալի և ամերիկացի մասնագետների մասնակցությունը այն տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կարող են նպաստել Չինաստանի ռազմական արդիականացմանը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Նոր կանոնները կվերաբերեն միայն ապագա ներդրումներին:
Խոսքը երեք ոլորտում ներդրումների սահմանափակման մասին է.
կիսահաղորդիչներ և միկրոէլեկտրոնիկա,
քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներ,
արհեստական ինտելեկտի որոշ համակարգեր:
Աղբյուրը՝ news.am