Հայաստանի պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի սահմանագիծը

Հայաստանի պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի սահմանագիծը

Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն հասել է 3.720 հազար դոլարի ՝ մեկ տարի առաջվա 3.353 հազար դոլարի դիմաց։ Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը աննշան նվազել է՝ 2.193 հազար դոլարից մինչեւ 2.157 հազար դոլար, իսկ ներքին պարտքից, ընդհակառակը, նկատելիորեն աճել է՝ 1.160 հազար դոլարից մինչեւ 1.563 հազար դոլար։ Ընդ որում, Հայաստանի բնակչության թիվը մեկ տարում ավելացել է 0,8 տոկոսով կամ 23,2 հազար մարդով՝ մինչև 2.985 մլն մարդ՝ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ աննշան նվազում է դիտվել։

Արտաքին պարտքի ոսկեարժութային պահուստներով ծածկման աստիճանը 2023թ.հուլիսի 1-ի դրությամբ աճել է մինչև 60,7%՝ նախորդ տարվա 53,1%-ից՝ արտաքին պարտքի տարեկան 1% անկման և պահուստների 13,3% աճի ֆոնին։ Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ նույն ամսաթվի դրությամբ արտաքին պարտքի և պահուստների դինամիկան նման էր, սակայն առաջինի անկումն ավելի նկատելի էր ՝ 2,7 տոկոս, իսկ երկրորդի աճը մի փոքր ավելի համեստ էր՝ 10,8 տոկոս:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն, Հայաստանի պետական պարտքը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 11.1 մլրդ դոլարը (4.3 տրլն դրամ) ՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 12% - ով ՝ նախորդ տարվա տեմպերի կրկնությամբ։ Եվ այս անգամ դա պայմանավորված է ներքին պարտքի արագացած աճով ՝ արտաքին պարտքի նախանշվող անկման պայմաններում։ Մասնավորապես, արտաքին պարտքի անկումը դանդաղել է մինչև 1 տոկոս (մեկ տարի առաջվա 2,7 տոկոսից), իսկ ներքին պարտքի աճը, նախորդ տարվա տեմպերի խիստ արագացումից հետո, 56,8 տոկոսից դանդաղել է մինչև 35,8 տոկոս: Արդյունքում՝ 2023թ. հուլիսի 1 - ի դրությամբ արտաքին պարտքի բացարձակ մեծությունը գերազանցել է 6.4 մլրդ դոլարը (2.5 տրլն դրամ), իսկ ներքին պարտքը հասել է 4.7 մլրդ դոլարի (1.8 տրլն դրամ)։

2023թ. առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքն աճել է 4,4% - ով՝  ներքին պարտքի 11,3% աճի հաշվին՝ արտաքին պարտքի 0,1% անկման դեպքում, ինչն ավելի բարձր տեմպերով դիտվել է նաև մեկ տարի առաջ. պետական պարտքի 7,7% աճն ուղեկցվել է ներքին պարտքի 33,3% աճով և արտաքին պարտքի 2,3% անկմամբ։

Միայն 2023թ. 2-րդ եռամսյակում պետական պարտքի աճը դանդաղել է  2,5%-ից մինչև 2%՝ ներքին պարտքի աճի 7,5%-ից մինչև 3,7% դանդաղման  և արտաքին պարտքի 0,8% անկումից  մինչեւ 0,6% աճ միտման արդյունքում։ Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ պետական պարտքի եռամսյակային դինամիկան նույնպես վերընթաց էր, բայց տեմպերի 1,4%-ից մինչև 6,1% արագացմամբ, ինչը դիտվել է ներքին պարտքի աճի 5,2%-ից մինչև 26,7% շոշափելի արագացման արդյունքում՝ արտաքին պարտքի անկման 0,1%-ից մինչև 2,2% խորացման պայմաններում:

Արտաքին պարտքի կառուցվածքում 2023թ. առաջին կիսամյակի արդյունքներով կառավարության մասնաբաժինը նախորդ տարվա 91,7% - ից նվազել է մինչև 91,5%՝ Կենտրոնական բանկի մասնաբաժնի նախորդ տարվա 8,3%-ից մինչեւ 8,5% աճի դեպքում՝ բացարձակ արտահայտությամբ կազմելով, համապատասխանաբար, 5,9 մլրդ դոլար և 544,9 մլն դոլար։ Ընդ որում, կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին պարտքի տարբեր ուղղվածության տարեկան դինամիկան պահպանվել է, և վերընթաց տեմպերով, ինչպես մեկ տարի առաջ, աչքի է ընկնում ԿԲ-ը։ Մասնավորապես, կառավարության արտաքին պարտքի անկումը պահպանվել է՝ տեմպերի 4,1%-ից մինչև 1% դանդաղմամբ, իսկ Կենտրոնական բանկի պարտքի աճը պահպանվել է՝ 15,8%-ից մինչեւ 0,6% տեղապտույտով: Եռամսյակային կտրվածքով կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 տոկոսով (առաջին եռամսյակի նույնքան անկման դիմաց), իսկ Կենտրոնական բանկինը շրջադարձ է կատաչել 1,8 տոկոս աճից  դեպի 3 տոկոս անկում։

Իսկ ներքին պետական պարտքի կառուցվածքում գերակշռում են պետական պարտատոմսերը ՝ 2023թ.հուլիսին մասնաբաժնի նվազմամբ մինչև 87,4%՝ մեկ տարի աառաջվա 92%-ից (4.1 մլրդ դոլար կամ 1.6 տրլն դրամ), բացարձակ մեծության տարեկան աճի 51,4%-ից մինչև 29,1% դանդաղմամբ։ Հայկական եվրաբոնդերի մասնաբաժինը ներքին պարտքում տարեկան կտրվածքով աճել է 7,7%-ից մինչև 12,2%՝ 568.7 մլն դոլար կամ 219.7 մլրդ դրամ՝ բացարձակ մեծության ավելի քան 2 անգամ աճով (նախորդ տարվա 2.5 անգամ աճի դիմաց) ։ Իսկ մնացած 0,4% - ը բաժին է ընկել ներքին երաշխիքներին՝ 18,7 մլն դոլար կամ 7,2 մլրդ դրամ՝ բացարձակ մեծության տարեկան 43,2% աճով։ Միայն 2023թ. 2-րդ եռամսյակում պետական պարտատոմսերի ծավալի աճը դանդաղել է 7% - ից մինչև 3,3%, հայկական եվրապարտատոմսերի ծավալի աճը նույնպես դանդաղել է՝ 11,6%-ից մինչև 7,4%, իսկ ներքին երաշխիքների ծավալի անկումը պահպանվել է՝ տեմպերի  5,2%-ից մինչև 15,5% արագացմամբ։

Նշենք, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2022 թվականին նվազել է 63,4%-ից մինչեւ 49,2%՝ և պետական պարտքի (15,3%) և ՀՆԱ-ի (12,6%) երկնիշ աճի պայմաններում։ 2022 թվականին նվազել է նաև ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցությունը՝ 45,7%-ից մինչեւ 29,9%՝ արտաքին պարտքի 3% անկման դեպքում։ Արտաքին պարտքի ոսկեարժութային պահուստներով ծածկման աստիճանը 2022 թվականի ընթացքում աճել է՝ 48,6%-ից մինչեւ 63,7%՝ արտաքին պարտքի անկման ֆոնին ՝ պահուստների երկնիշ աճի արագացման պայմաններում  23,5%-ից մինչեւ 27,3%։ 2022 թվականի արդյունքներով  Հայաստանի եւ ՀՆԱ-ն, և ՀՄՊ-ն (համախառն միջազգային պահուստները) հասել են պատմական առավելագույնին, համապատասխանաբար, 8.5 տրլն դրամ և 4.1 մլրդ դոլար, իսկ պետական պարտքը գերազանցել է 10.6 մլրդ դոլարը։ Բացասական միգրացիոն սալդոյի պահպանումը և բնակչության թույլ աճը, պետական պարտքի երկնիշ աճի պայմաններում, 2022 թվականին բարձրացրել են բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռը՝ 3.1 հազար դոլար: Ընդ որում, 2022 թվականին արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը պահպանվել է 2.2 հազար դոլարի մակարդակում, իսկ ներքին պարտքից բաաարրձրացել է 870 դոլարից մինչեւ 1.4 հազար դոլար։

Աղբյուրը՝ finport.am